Կարող է Պուտինին զանգահարել ցանկացած իրավիճակում

Կարող է Պուտինին զանգահարել ցանկացած իրավիճակում

Բացարձակ մենամարտերի առաջնության չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ինքնակենսագրական վեպի համահեղինակ Զաուր Կուրբանովը պատմել է, որ այն բանից հետո, երբ Հաբիբը հաղթել է Քոնոր Մաքգրեգորին, նրան զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Sport24-ի հետ զրույցում Կուրբանովը մասնավորապես ասել է․ «Իհարկե մենք գրքում պատմել ենք այդ զանգի մասին։ Գիրքը ավարտվում է հետեւյալ խոսքերով՝ «իմ առաջ տան ճանապարհն էր՝ դեպի հայրենիք», իսկ զանգի մասին բնականաբար կա հիշատակում։ Պուտինը նայել էր մենամարտը եւ զանգելով Հաբիբին ասել․ «Մենք երկրպագում էին քեզ եւ նայում մարտը։ Հպարտ ենք քեզանով։ Չտրվեցիր սադրանքներին։Սա այն համարն է, որրով կարող ես ցանկացած իրավիճակում զանգել, եթե ինչ որ բան այնպես չընթանա։ Գլուխդ բարձր։ Մեծ հաճույքով քեզ կսպասեմ ինձ մոտ հյուր»։