Պետական ապարատը արձակուրդ է գնում
Նախկինի պես նոր Հայաստանի նախընտրական շրջանում պարալիզացվում է պետական աշխատանքը, վարչական ռեսուրսն ու ուղղորդվում դեպի ընտրություններ։ Օրինակ` փոխվարչապետ, «Իմ Քայլը» դաշինքում ընդգրկված Տիգրան Ավինյանի գրասենյակի երեք աշխատողներ միաժամանակ արձակուրդ են մեկնում, բնականաբար, ընտրություններին աշխատելու նպատակով։
Քանի որ սովորաբար «խաղաղ պայմաններում» կազմակերպում են այնպես, որ հերթով գնան արձակուրդ ու դրանից չտուժի պետական ապարատը։ Այսպիսով՝ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, խորհրդական Գեորգի Մուրադյանը՝ Ժորիկը, նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ կգտնվեն չվարձատրվող արձակուրդում։
Իսկ արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 9-ը։ Արձակուրդ է վերցրել նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը, որը նաեւ ընդգրկված է «Իմ Քայլը» դաշինքում, նա արձակուրդում կլինի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 10-ը։
Կարծիքներ