Անի Զախարյանի ուղերձն ուղղված ժողովրդին

Անի Զախարյանի ուղերձն ուղղված ժողովրդին

Սիրելի հայրենակիցներ, խորհրդանշական այս օրը՝դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ԼեռնայինՂարաբաղի անկախության հանրաքվեի օրը, հայ ժողովուրդը, մերժելով արատավոր հինը, պատրաստ է կերտել նոր Հայաստան և նոր ապագա: Շնորհավորում եմ բոլորիս մերօրյա պատմության այս հաղթանակի կապակցությամբ:

Այս հաղթանակը մեկ անձի, մեկ կուսակցության կամ մեկ դաշինքի հաղթանակ չէ, այս հաղթանակը երկար տարիների քաղաքացիական պայքարի և ընդվզումների արդյունքէ, այս հաղթանակը հայ ժողովրդի հույսի և գիտակցության արթնացման արդյունք է, որումմեծ լումա ունեն բոլոր այն քաղաքական գործիչները, անհատներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ի հեճուկս նախկին համակարգի սպառնալիքների, քաղաքական հետապնդումների և ճնշումների պայքարել են հանուն իրական արժեքների, հանուն ժողովրդի իշխանության հաղթանակի: Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ և ուզում եմ մաղթել ուժ և եռանդ Նոր Հայաստանի կերտման ճանապարհին, քանզի եկել է աշխատանքի ժամը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ևԱրցախի Հանրապետությունը, որպես պատմական Հայաստանից մեծ հասած ժառանգություն դեռ շատ լուրջ խնդիրների և մարտահրավերների առջև են կանգնած, դեռ շատ ներքին և արտաքին տարիներով հասունացած և չլուծված խնդիրների և մարտահրավերների առջև են կանգնած և միայն հայ ժողովրդի միասնական բռունցքն է ի զորու լուծել այդ խնդիրները: Գիտակցեք ձեր իշխանության ուժն ու պատասխանատվությունը ևթույլ մի տվեք հինը կրկնվի:

Հարգանքով՝ Անի Զախարյան