Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սմոլենսկի մարզի վրա

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սմոլենսկի մարզի վրա

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա։  Այդ մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Ներկա պահին, մարզպետ Վասիլի Անոխինի տեղեկություններով, վառելիքաէներգետիկ համալիրում հրդեհ է բռնկվել։
Ռուսական կողմը հայտնում է, որ հակաօդային պաշտպանությունը կասեցրել է անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ հարձակումը, իսկ հրդեհը բռնկվել է բեկորների ընկնելուց հետո։