Այլանդակել է կնոջ դեմքը

Այլանդակել է կնոջ դեմքը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Սասնիկ Ներսիսյանի դատաքննությունը։ Նա մեղադրվում է կնոջը՝ Սուսան Պետրոսյանի հետ կենցաղային հողի վրա վիճաբանության ընթացքում նրա դեմքը անջնջելի այլանդակելու մեջ։ Դեպքը տեղի է ունցել 2018-ի հոկտեմբերի 8-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջինիս կողմից իր հետ բնակվելու հարցի շուրջ կապված վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում դիտավորությամբ բռունցքով հարվածել է Պետրոսյանի դեմքին, այնուհետև մազերից քաշել, գցել է գետնին և 5 անգամ հարվածներ հասցրել դեմքին, այնուհետև խոհանոցային դանակով Պետրոսյանի դեմքի շրջանում վնասվածքներ է պատճառել, որի հետևանքով Պետրոսյանի դեմքի զույգ ճակատային թմբկությունների, ձախ ակնակապիճի, աջ այտային, ձախ քթի շրթունքային վերին և ստորին շրթունքների շրջանների և աջ կզակային շրջանների սալջարդ և կտրված վերքերի ապաքինման արդյունքում առաջացրել են դեմքի նշանակալի հակաէսթետիկական ընկալում և դեմքի անջնջելի այլանդակում: