Հայտնի է Ուկրաինայի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրը

Հայտնի է Ուկրաինայի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրը

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե երբ կհրապարակի երեկ՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ТСН-ը։

Ըստ այդմ, ըստ Ուկրաինայի ԿԸՀ ղեկավար Եվգենի Ռադչենկոյի հայտարարության, այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 30-ին։

Նախնական արդյունքները հայտնի կդառնան արդեն երկու-երեք օրից։ Այդուհանդերձ, էքսիտ-պուլի արդյունքների համաձայն քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկի արդյունքներով ավելի քան 73 տոկոս ձայնով հաղթում է Վլադիմիր Զելենսկին։ Մոտ 25 տոկոս ձայն հավաքել է գործող նախագահ Պետրո Պորոշենկոն։ Նա արդեն ընդունել է իր պարտությունը, հայտարարել, որ պատրաստ է աջակցել Զելենսկուն եւ ասել, որ քաղաքականությունից չի հեռանալու։