«Ինչու Իսպիրյանին տնային կալանք, իսկ Անի Գևորգյանին՝ կալանք»․ հարց՝ ՔՊ-ական պատգամավորին

«Ինչու Իսպիրյանին տնային կալանք, իսկ Անի Գևորգյանին՝ կալանք»․ հարց՝ ՔՊ-ական պատգամավորին

Ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի։ Ես ինքս ինձ համարում եմ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Պետք է սպասել, որպեսզի համապատասխան մարմինները տան իրենց եզրակացությունը, նախ քննչական մարմինները, հետո արդեն դատարանները, հետո արդեն միայն կարելի է անել դատողությունները։ Ի պատասխան «Հրապարակի» հարցի՝ ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է ստացվում, որ Էկոնոմիկայի փոխնախարարն ի վերջո տնային կալանքում հայտնվեց, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ երկու ամսով կալանք կիրառվեց։

«Այդ հարցով թույլ տվեք չմեկնաբանել, որովհետև ես դատարանի որոշումը չեմ կարող մեկնաբանել այնպես, ինչպես չեմ կարող մեկնաբանել այլ դատարանների որոշումները։ Ես չեմ կարող ասել՝ ինչու մեկին կալանք, ինչու մյուսից ոչ կալանք։ Ես իրոք իրավասու չեմ մեկնաբանել ձեր հարցը»,- ասաց նա։