Կրեմլում չեն մեկնաբանել «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը

Կրեմլում չեն մեկնաբանել «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ ռուսական «Իսկանդեր» համակարգերը անարդյունավետ են։ «Մենք այդ հայտարարությունը կթողնենք առանց մեկնաբանությունների։ Ռուսական տեխնիկան իր արդյունավետությունը ցույց է տվել աշխարհի ամենատարբեր կետերում»,- ասել է Պեսկովը։