Ուկրաինան ցեղասպանել է լեհերին․ Վարշավայի վերջնագիրը՝ Կիևին

Ուկրաինան ցեղասպանել է լեհերին․ Վարշավայի վերջնագիրը՝ Կիևին

Առանց Ուկրաինայի տարածքում լեհերի աճյունների արտաշիրիմման հարցերը լուծելու՝ Կիևը «չպետք է նույնիսկ երազի Եվրամիությանն անդամակցելու մասին»։ 

Այս վերջնագիրը ներկայացրել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին Radio ZET-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Վոլինյան ողբերգության ժամանակ զոհված լեհերի գերեզմանների արտաշիրիմման վերաբերյալ հարցին։

Նա նաև նշել է, որ առանց այդ հարցի լուծման՝ «Ուկրաինայի հետ երկարաժամկետ հաշտեցում չի լինի»։

Հավելենք, որ 2017 թվականից Ուկրաինայում արգելք է դրվել Վոլինյան ողբերգության լեհ զոհերի աճյունների արտաշիրմման և որոնումների վրա։ 2019 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել էր վերացնել արգելքը, իսկ 2019 թվականին Լվովում տեղի ունեցավ առաջին որոնողական աշխատանքները։

Լեհերի և ուկրաինացիների միջև զինված հակամարտությունները սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և շարունակվել մինչև 1947 թվականը։ Պատմաբաններն առանձնացնում են 1943 թվականը և Վոլինի դեպքերը, որոնք հայտնի են որպես Վոլինի կոտորած (Վոլինյան ողբերգություն)։ 

Մյուս տարիներին դրանք տեղի են ունեցել Խոլմի մարզում և Զակերզոնյեում։ Այս հակամարտությունների զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ, սակայն զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարների․ մեծ մասը լեհեր էին։ 
2016 թվականի հուլիսին Լեհաստանի Սեյմը Վոլինի ողբերգությունը ճանաչեց որպես ցեղասպանություն, ինչպես նաև հուլիսի 11-ը սահմանեց որպես ուկրաինացի ազգայնականների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։