Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում 900 ավիաթռիչք է չեղարկվել ցիկլոնի պատճառով

Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում 900 ավիաթռիչք է չեղարկվել ցիկլոնի պատճառով

«Տապա» հզոր ցիկլոնի անցման հետ կապված Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում չեղարկվել է 900 ավիաթռիչք։ Խաթարվել է էլեկտրամատակարարումը։ Կան զոհեր եւ վիրավորվեր։ Այս մասին հայտնում է NHK-ն, մանրամասնելով, որ միայն Ճապոնիայում 423 ներքին ավիաթռիչք է չեղյալ հայտարարվել, իսկ Հարավային Կորեայում՝ մոտ 500։

Այժմ արդեն «Տապա»-ն, որը 17-րդն է այս տարվա մեջ, արդեն թուլացել է։ Ներսում ճնշումը կազմում է 975 հեկտոպասկալ։ Քամու արագությունը 30-45 մետր է վայրկյանում։