Արդար կլինի ասել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կրակել են իրենց ոտքին․պատժամիջոցներն առավելություններ են տվել Պուտինին

Արդար կլինի ասել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կրակել են իրենց ոտքին․պատժամիջոցներն առավելություններ են տվել Պուտինին

Ռուսաստանի դեմ Արևմուտքի մղած տնտեսական պատերազմը հակադարձ արդյունք է տվել՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին տալով մի շարք առավելություններ, ասել է Ուոլ Սթրիթի նախկին ֆինանսիստ Մայքլ Հադսոնը։ Այս մասին հայտնում է Junge Welt-ը։

«Դրանք պատժամիջոցները ոչ միայն դարձրին Մոսկվան տնտեսապես անկախ, այլ նաև լրացուցիչ եկամուտ բերեցին պետբյուջե՝ էներգակիրների գների աճի պատճառով  Ռուսաստանի տնտեսությունը դառնում է ինքնաբավ»,- ասել է փորձագետը գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում։

Միաժամանակ Հադսոնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան երկրներն իրենք են սրել իրավիճակը տնտեսական հատվածում։

«Այս հակաքայլերը հանգեցրին ռուբլու ամրապնդմանը։ Արդար կլինի ասել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կրակել են իրենց ոտքին»,- շեշտել է տնտեսագետը։