ԱԱԾ-ն վերջին պահին Վարդան Այվազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել (տեսանյութ)

ԱԱԾ-ն վերջին պահին Վարդան Այվազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել (տեսանյութ)

Վարդան Այվազյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստն ընդմիջվեց չորս ժամով: Այվազյանին նորից տարան մեկուսարան: Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին ասաց, որ իրենց համար անակնկալ կերպով քննիչը նիստից 5 րոպե առաջ կալանավորման միջնորդություն է ներկայացրել: Դատարանը դրա համար 4 ժամ ընդմիջում է վերցրել, որ ծանոթանա նյութերին:

Պողոսյանն ասաց, որ սա ակնհայտ ապօրինություն է ԱԱԾ-ի կողմից, երբ մեղադրյալին ու նրա պաշտպանին չի ներկայացվում կալանքի միջնորդության վերաբերյալ նյութերն ու ձերբակալման իրավաչափությունը դեռ չքննած` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում քնննչական մարմնի կողմից:

Մեր հարցին` մեղադրող դատախազն ո՞վ էր և ինչ դիրքորոշում ուներ այս հարցում, Պողոսյանն ասաց` մեղադրող դատախազը նիստին ներկա չէր:

Մանրամասն`տեսանյութում