«Նա տակն արեց դեռ միջանցքում»

 «Նա տակն արեց դեռ միջանցքում»

Շատ են գրում հեղափոխությունից հետո Նիկոլի, նրա կնոջ ու վերջիններիս հարազատների ՝ «բիրդան աղա » դառնալու մասին։ Առանձնակի հմտություն պետք չէ՝ նկատելու, որ եթե նախկինները տարեցտարի, սրանք օրեցօր են հարստանում։ Մի փոքրիկ փոփոխություն էլ կա։ Նիկոլի թիմն ամբողջովին , «փողի մեջ լող է տալիս»։ Եթե նախկինների թիմից մեկը հարստանում էր, ասում էին ՝ թալան, կոռուպցիա է։ Հիմա սրանց թիմի յուրաքանչյուր անդամի հարստանալու մասին ասում են՝ մեր երկիրը հանձնելու լռության գինն է։ Մի տարբերությունն էր կա։ Նախկիններն այդքան շուտափույթ, շնչահեղձ չէին լինում՝ կուտակելու համար։ Հանգիստի մեջ էին կուտակում, իրենց թվում էր, թե իրենք հավերժ մնալու են։ Նորերը շնչակտուր են կուտակում։ Ասես մեր երկրի վերջն է և ով ինչ գործիք ունի , դրանով «երկրի միսն է փրթում»։ Մտածում են, որ հեսա․․․ հեսա․․․ մի բան կլինի և չեն հասցնի լափել։ Րոպե առաջ հարստացողներին ու նրանց գիդին ուզում եմ հիշեցնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի զրույցից մի հատված, որը վարել էր Ամերիկայի նախկին պրեզիդենտի հետ․ «Իսկ ահա իմ տատիկը 3 զուգարանակոնք ուներ՝ ոսկե, արծաթե եւ հախճապակե։ Բայց երբ ռուսները մտան Բեռլին, նա տակն արեց դեռ միջանցքում»։