Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան

Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան

«Իրատեսական չեմ համարում»,- Արցախից բռնի տեղահանվածների՝ պատմական հայրենիք վերադարձի հնարավորության մասին բրիտանական լրատվամիջոցների հնչեցրած հարցին ի պատասխան՝ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար:   Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է Փաշինյանը։