Պետրակովը ասաց՝ ֆեդերացիայի նախագահը ինչ խնդիր է դրել իր առջև

Պետրակովը ասաց՝ ֆեդերացիայի նախագահը ինչ խնդիր է դրել իր առջև

Այո, Ուկրաինայի երիտասարդական հավաքականը չեմպիոն դարձավ իմ գլխավորությամբ 2019 թվականին, բայց դա արդեն անցյալ է, իսկ ես անցյալով չեմ ապրում։ Ես ներկայով եմ ապրում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը առաջադրանք է դրել իմ առջև փորձել դուրս գալ Եվրո 2024-ի եզրափակիչ փուլ։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Ես նույնպես կողմնակից չեմ, որպեսզի քաղաքականացվի առաջիկա հանդիպումը։Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները բոլորն էլ փորձառու են, իսկ նրանցից շատերը գալու են արտերկրից։ Նրանք գիտեն իրենց պատմությունը, ես էլ գիտեմ ձեր պատմությունը։ Առաջնահերթությունը ինձ համար առաջիկա խաղում լինելու է ֆուտբոլն ու սպորտը»,- հավելեց նա։