Գիշերը ժամը 3-ին կնոջը Գորիսից բերել են տվել Երևան․ դատարանը սպասարկում է մյուս կողմի շահերը

Գիշերը ժամը 3-ին կնոջը Գորիսից բերել են տվել Երևան․ դատարանը սպասարկում է մյուս կողմի շահերը

Գորիսի համայնքապետի տեղակալներ տիկին Յոլյանի ու Մենուա Հովսեփյանի գործերը, ինչպես գիտեք, մակագրվեն են դատավոր Մարտիրոսյանին ու Ֆարխոյանին։ Այո, մենք մակագրման հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնել ենք, սակայն  ցավոք բավարար պատասխան այդպես էլ չի հնչում։ Այս մասին քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ երեկ Գորիսի փոխհամայնքապետերից Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցներին։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի մյուս  տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի.

«Երբ հարց ես տալիս, ուզում ես պարզել, թե լավ, ի՞նչ կարգով է հենց նրանց մակագրվել, ասում է՝  օրենքով սահմանված կարգով, բայց երբ արդեն խնդրում ես պարզաբանում ներկայացնել՝ որ օրենքով, մարդիկ արդեն չեն կարողանում պարզաբանել»,- ասաց Մելքոնյանը։

«Երեկ Մարտիրոսյանը ժամը 22։00-ին մեզ նիստի է հրավիրել, որի ընթացքում մեզ են տրամադրել գործի հետ կապված 780 էջ փաստաթուղթ։ Հիմա եթե ՀՀ-ում կգտնվի մեկը, որը 50 րոպեի ընթացքում կհասցնի դա ամբողջական կարդալ ու պաշտպանություն կազմակերպել , ես խոշոր դրամական գումար եմ խոստանում այդ անձի համար։ Մենք ՝ ես ու Արամյանը, հանդիսանում ենք մյուս երկու մեղադրյալների պաշտպանները։ Մեզ թույլ չեն տվել նրանց տեսակցել։ Նրացից մեկը 65 տարեկան կին է, մյուսը՝ այրի, խնամքին անչափահաս ունեցող անձ է։ Նրանք երկուսն էլ արդեն երկրորդ օրն է գտվում են կալանքի տակ։  Սա արդեն մեզ հիմք է տալիս մտածելու, որ այո, դատարանը սպասարկում է մյուս կողմի շահերը, որովհետև ես այսքան ժամանակ չէի տեսել, որ գիշերվա ժամը երեքին կնոջը Գորիսից բերեն հասցնեն այստեղ»,- ասաց Մելքոնյանը։