Այս պահին ուժայինների կողմից հատուկ գործողություն է իրականացվում Ադրբեջանի ԱԳ նախարարությունում

Այս պահին ուժայինների կողմից հատուկ գործողություն է իրականացվում Ադրբեջանի ԱԳ նախարարությունում

Ըստ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության հաղորդման, ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունում որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական լիազորությունները օգտագործում են անձնական նպատակների համար եւ թույլ են տվել բազմաթիվ անօրինական գործողություններ՝ էական վնաս հասցնելով պետության եւ հանրային շահերին։

Այս կապակցությամբ, Ադրբեջանի ՊԱ ծառայությունը հատուկ օպերատիվ-քննաչական գործողություններ է իրականացնում ԱԳ նախարարությունում։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն։