Վաղարշապատի ոստիկանները բերման են ենթարկել քաղաքում կրակոցներ արձակած երիտասարդին (Տեսանյութ)

Վաղարշապատի ոստիկանները բերման են ենթարկել քաղաքում կրակոցներ արձակած երիտասարդին (Տեսանյութ)

Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։ Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր «Պորշի» սրահից ոստիկաններին ներկայացրեց ատրճանակը, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։