Կինը դեբոշ է սարքել,  կծել ոստիկանին

Կինը դեբոշ է սարքել,  կծել ոստիկանին

Սոնա Աթելի Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունիսի 1-ին ժամը 21-ի սահմաններում, գտնվելով ալհկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի Պսակով փողոցում ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից իրեն և Շահումյան գյուղի բնակիչ Վարուժան  Խաչատրյանին Օպել մակնիշի 34 ՏԲ 230 հ/հ-ի ավտոմեքենայով բերման ենթարկվելու ժամանակ, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության Արտաշատի բաժնի օպերլիազոր Գոռ Խաչիկի Երիցյանի նկատմամբ։ Ավելի կոնկրետ չթողնելու ու ոստիկանի  գործողությունները դադարեցնելու դիտավորությամբ կծել է նրա աջ  ձեռքը  և Գ. Նրա  «առողջությանը աջ բազկի 4 հատ քերծվածքների ձևով, պատճառել է թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ» ։ Այսօր Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է այս գործով դատաքննությունը։

Այսպիսով, Սոնա Աթեփ Ասլանյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: 
Կնոջ նկատմամբ ընտրված է քաղաքից չհեռանալու մասին խափանման միջոցը։