Ձեզանով է հիանում. Քոչարյանի պաշտպաններն ու դատախազները լեզվակռիվ տվեցին

Ձեզանով է հիանում. Քոչարյանի պաշտպաններն ու դատախազները լեզվակռիվ տվեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը։ Այժմ ելույթ է ունենում պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որը դատարանին խնդրեց՝ ապահովել տեխնիկայով, որպեսզի կարողանան տեսանյութ ցուցադրել։

Մեղադրող կողմը առարկեց՝ նշելով, որ այս փուլում անհրաժեշտություն չկա ապացույցներ ուսումնասիրելու, դատարանը համաձայնեց մեղադրող կողմի հետ։

Պաշտպանական կողմն էլ առարկեց դատավորի գործողությունների դեմ։

Այնուհետեւ մեղադրողներից ելույթ ունեցավ Կարեն Բիշարյանն, այդ ընթացքում մեկ այլ դատախազ, խոսքն ուղղելով Բիշարյանին, ասաց. «Հիանում է Ձեզնով»։ (նկատի ունենալով, որ պաշտպան Արամ Օրբելյանը հիանում է Բիշարյանով)։

Օրբելյանը պահանջեց, որպեսզի դատախազը ներողություն խնդրի կամ դատարանը կարգապահական պատասխանատվության ենթարկի, սակայն առաջարկներից ոչ մեկը չընդունվեց։ Պաշտպանն էլ առարկեց նախագահողի դեմ։

Դատախազներից Գեւորգ Բաղդասարյանն առաջարկեց՝ գործընկերային հարաբերությունները պահպանել եւ նշեց՝ իրեն ելույթների ժամանակ պաշտպանները մարմնաշարժումներ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում։