Կկիրառի արդյոք Ռուսաստանը միջուկային զենք Ուկրաինայում․ պարզաբանել է Սերգեյ Լավրովը

Կկիրառի արդյոք Ռուսաստանը միջուկային զենք Ուկրաինայում․ պարզաբանել է Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

«Այս փուլում դիտարկում ենք սովորական սպառազինությունների որոշ տեսակների կիրառում»,- հայտարարել է Լավրովը, ընդգծելով, որ Ուկրաինայում սկսվել է ռազմական հատուկ գործողության մյուս փուլը։