«Գևորգյան Գեղամ, Դուք ակադեմիկո՞ս եք, թե՞ շահախարդախ»

«Գևորգյան Գեղամ, Դուք ակադեմիկո՞ս եք, թե՞ շահախարդախ»

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ժամանակին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամն ակադեմիկոսի կոչում է ստացել ՀՀ ԳԱԱ-ին թվով 12 հատ ГАЗ 3110 «նվիրելուց» հետո, ես չհավատացի:

Երբ նույն անձը ԵՊՀ-ում «փակեց» «Հրապարակ» օրաթերթը և մեղքը բարդեց գրադարանի տնօրենի վրա, ես կրկին չհավատացի:

Այսպիսի օրինակներ կարող եմ տասնյակներով բերել՝ էվոկաբանկից սկսած, նոութբուք «տանելու» անհաջող փորձից և կեղծ սնանկությունից վերջացած: Անշուշտ, ոչ բոլոր պատմություններն ուղիղ կապ ունեն, սակայն դրանք ուղիղ նույնականացվում են սույն հրապարակման հերոսի հետ:
Ինձ միշտ մտատանջում էր նույն հարցը՝ ՆԱ ակադեմիկո՞ս է, թե՞ շահախարդախ: 
Այժմ Գևորգյան Գեղամն ընկել է հերթական մութ պատմության մեջ: Ուրեմն, պատկերված նկարները նույն գործի մասին են (ԵԴ/ 13566/02/20): Նրանցից մեկից հասկացվում է, որ 2021թ հուլիսի 20-ին գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ, իսկ մյուսից երևում է, որ այն 2021թ հուլիսի 23-ին բողոքարկվել է վճռաբեկ դատարան: Ստացվում է, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 3 օր անց բողոքարկվում է: Նոնսենս:

Իսկ գիտե՞ք ինչու է այդպես: Որովհետև գործով պատասխանողն ակադեմիկոս Գևորգյան Գեղամն է, որի լիազորությունները դատարանը դադարեցրել է: Նա էլ «փրփուրներից է կախվում», քանզի այլ տեղերից նրան «կախվել» անգամ չեն թողնում: 
Այն, որ հուլիսի 23-ին բողոքելու ժամկետն անցել է Գևորգյան Գեղամը գիտի:

Այն, որ բողոքը, մինչև դատարան հանձնելը, պետք է հասցեագրվի դատավարության բոլոր կողմերին Գևորգյան Գեղամը ևս գիտի:
Սա վերջինիս վերջին շահախարդախությունն է: Նպատակը՝ ևս մի քանի օր ԵՊՀ ռեկտորի առանձնասենյակը զբաղեցնելն է:

Փաստորեն, թվով 12 հատ ГАЗ 3110-ին, «Հրապարակ» օրաթերթին, Էվոկաբանկին, նոութբուքին, սնանկությանը և չափից ավելի շատ շահախարդախություններին գումարվեց դատական շահախարդախությունը: 

Հիմա, ինչպե՞ս չասեմ. Գևորգյան Գեղամ, Դուք ակադեմիկո՞ս եք, թե՞ շահախարդախ»: