Հուլիսի 31․ պատմության այս օրը․ զոհվել է Սենթ-Էքզյուպերին, ինքնասպան եղել Մարկ Անտոնիոսը

Հուլիսի 31․ պատմության այս օրը․ զոհվել է Սենթ-Էքզյուպերին, ինքնասպան եղել Մարկ Անտոնիոսը

Հուլիսի 31-ը պատմության մեջ հայտնի է տարբեր պատմական, մշակութային և այլ առանցքային իրադարձություններով։ Սակայն ամսաթիվն առանձնանում է տարբեր դարաշրջաններում ու աշխարհի տարբեր անկյուններում այս օրը տեղի ունեցած ճակատամարտերի առատությամբ։

Մ․թ․ա 30 թվականի հուլիսի 31-ին տեղի է ունեցել Ալեքսանդրիայի ճակատամարտը։ Մարկ Անտոնիոսին հաջողվում է աննշան առավելություն ստանալ Օկտավիանոսի զորքերի նկատմամբ, բայց նրա բանակի մեծ մասը դառնում է դասալիք և լքում իր զորավարին, ինչի պատճառով Անտոնիոսն ինքնասպանություն է գործում։

Մ․ թ  634 -ի հուլիսի 31-ին տեղի է ունեցել նաև Հալիդ իբն ալ -Վալիդի գլխավորած արաբական բանակի ու հռոմեացիների միջև Ադջնայդանի ճակատամարտը, որը արաբների կողմից Սիրիայի ու Պաղեստինի նվաճման ու Բյուզանդական կայսրության անկումից առաջ այս տարածքները արաբական Մեծ Խալիֆաթում ներառելու համար երկարամյա պատերազմի մի դրվագ էր։ 

904 -ի այս օրը արաբները նվաճում են Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Սալոնիկը։

1423 -ի այս օրը սկսվում է Ֆրանսիայի ու Անգլիայի միջև Հարյուրամյա պատերազմը։

1431 -ին Լուցի ճակատամարտով սկսվել է Լիտվական Մեծ իշխան Սվիդրգայլոյի և Լեհաստանի Վլադիսլավ Յագայլոյի կողմակիցների միջև քաղաքացիական պատերազմը։ 

1492 -ի այս օրը լրացել է Ալգամբրայն վերդիկտի  վերջնաժամկետը․ մինչ այս հրեաները կարող էին կրոնափոխ լինել և ընդունել քրիստոնեություն։ Հրաժարվողներընը պետք է լքեին Իսպանիան, ինչը արեց 120 հազար մարդ՝ թողնելով իրենց տներն ու ամբողջ գույքը։

1498 -ի այս օրը Կոլումբոսի երրորդ արշավախումբը բացահայտեց Տրինիդադ կղզին։

1588 -ի այս օրը իսպանական արմադան հայտնվում է Անգլիայի ծովամերձ տարածքներում։

1605 - ի այս օրը Ռյազանի հույն արքեպիսկոպոս Իգնատին պսակում է Կեղծ-Դմիտրի 1-ին։

1655 - ի այս օրը սկսվում է ռուս-լեհական (1654–67թթ․) պատերազմը։ Ռուսական զորքը մտնում է Լիտվական մեծ իշխանության մայրաքաղաք Վիլնա։

1658 -ի այս օրը Աուրանգզեբը հռչակվում է Հնդկաստանի Մեծ մոգոլների արքայատան փադիշահ։

1703 -ին գրող Դանիել Դեֆոն իր քաղաքական-սատիրիկ պամֆլետների հրապարակման համար գամվում է անարգանքի սյունին, բայց փոխարենը նրա ուղղությամբ ծաղիկներ են նետվում։

1705-ի այս օրը սկսվում է Մեծ հյուսիսային պատերազմը․ դաշնակից լեհ-ռուս-սաքսոնական բանակը գեներալ-լեյտենանտ Օ, Ա․ ֆոն Պայկուլի գլխավորությամբ  մեծ պարտություն է կրում Վարշավայի մերձակայքում։

1715-ի այս օրը  խորտակվում է Հավանայից դեպի Իսպանիա ուղղություն վերցրած և գանձերով բարձված 12 նավերից բաղկացած գրեթե ամբողջ նավատորմը․մի քանի հարյուրամյակ անց այդ նավերի բեկորները հայտնաբերվել էին Ֆլորիդայի մոտ։

1741-ի հուլիսի 31-ին Կարլ VII Ալբրեխտը ներխուժում է Վերին Ավստրիա և Բոհեմիա։

1751 - ի այս օրը Ստոկհոլմում հրդեհը ոչնչացնում է 1000 տուն։

1791-ի այս օրը Կալիակրիա ծովածոցում տեղի է ունեցել  1787-91թթ․ ռուս-թուրքական պատերազմի ամփոփիչ ծովամարտը։

1849 -ի այս օրը ռուսական զորքի դեմ կռիվներում զոհվել է հունգարացի բանաստեղծ Շանդոր Պետեֆին։

1853-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Պրուսիան  և Ավստրիան ստորագրում են Ռուսաստանյան և Օսմանյան կայսրություններ հետ հաշտության նոտա, որը հետագայում վերանվանվում է Վիեննայի նոտա։

1904-ի այս օրը ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Սիմուչենգ բնակավայրի մոտ ճապոնացիները ջախջախում են Ռուսաստանյան կայսրության բանակին։

1918 -ի այս օրը ընկնում է Բաքվի կոմունան՝ Բաքվի խորհրդային իշխանությունը։

1919 -ի այս օրը Գերմանիայի հիմնադիր ազգային ժողովը Վեյմարում ընդունում է նոր Սահմանադրություն։ Գերմանիան դառնում էր հանրապետություն, որում նախագահը նշանակում է ռեյխսկանցլերին ու նախարարներին, հանդիսանում էր գերագույն գլխավոր հրամանատար, ուներ շատ այլ իրավասություններ՝ ցրել Ռեյխստագը, նոր ընտրություններ նշանակել և այլն։

1928 -ի այս օրը «Metro-Goldwyn-Mayer» -ի էկրանին հայտնվեց մռնչացող առյուծի լոգոն։

1932-ի այս օրը Գերմանիայի նացիստական կուսակցությունը ընտրություններում հավաքում է  38% -ից ավելի ձայներ, ինչի արդյունքում Ռեյխստագում ստանում են 230 պատգամավորական մանդատ։

1937 - ի այս օրը НКВД-ն ձերբակալում է Չեչնիայի հազարավոր բնակիչների։ Մեկ տարի անց՝ 1938 -ի այս օրը Խասան լճի մոտ սկսվում է ռուս-ճապոնական ճակատամարտը։

1938-ի այս օրը Բուլղարիան Բալկանյան մի շարք երկրների ու Հունաստանի հետ ստորագրում է չհարձակվելու մասին ակտ։ Նույն օրը հնէաբանները Պերսեպոլիսում հայտնաբերում են Դարեհ Մեծի պատկերով ոսկյա և արծաթյա թիթեղներ։

1941-ի այս օրը ավարտին է հասցվում T/179 № 461 փաստաղթի ի կատար ածումը։ Ադոլֆ Հիտլերի հրամանով Հերման Հերինգը  Ս․Ս-ի օպերգրուպենֆյուրեր Հեյդրիխին հանձնարարում է կարճ ժամանակահատվածում ներկայացնել վարչական, նյութական միջոցառումները ցանկը, որն ի կատար պետք է ածեր Հրեական հարցի վերջնական լուծումը։

1941-ի նույն օրը Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Սմոլենսկի ճակատամարտի ժամանակ 300 հազար կարմիր բանակայիններ գերի են վերցվում։

1944-ի այս օրը զոհվում է Անտուան դե Սենթ-Էքզյուպերին։ Նույն թվականի նույն օրը Մենգելեն Աուշվիցի բարաքներում փայտոջիլ հայտնաբերելուց  հետո գազային խցիկ է ուղարկում 750 կին և երեխա։

1945 -ի այս օրը Ֆրանսիայի՝ նացիստների հետ համագործակցող Վիշիի կառավարության նախկին առաջնորդ Պյեռ Լավալը Ավստրայում հանձնվում է  դաշնակիցներին։

1947-ի այս օրը փակվում են Ազգությունների լիգայի բոլոր հաշիվները։

1948-ի այս օրը բացվում է Նյու Յորքի օդանավակայանը, որը հետագայում ստանում է «Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան» անվանումը։

1954 -ի այս օրը ԽՍՀՄ քաղբյուրոն ընդունում է Նոր երկիր արխիպելագի վրա ատոմային զենքի Հյուսիսային փորձարկման պոլիգոն ստեղծելու մասին որոշում։

1954-ի նույն օրը իտալացի լեռնագնացներ Լինո Լաչեդելին և Աքիլլե Կոմպանյոնին աշխարհում առաջինը բարձրանում են 8611 մետր բարձրությամբ գագաթի վրա։

1956-ի այս օրը Մոսկվայում բացվում է Լուժնիկի ստադիոնը։

1961-ի այս օրը Իսրայել է ժամանում երկրի միլիոներորդ ներգաղթյալը։

1964-ի այս օրը  «Ռեյնջեր-7»-ը Լուսնի վրա կատարում է առաջին բարձրորակ լուսանկարահանումները։ 

1965- ի այս օր Մեծ Բրիտանիայում արգելվում է հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդը։
 
1970 թ․ այս օրը Հարավային Կոլումբիայում տեղի է ունենում 7,9 մագինտուդով երկրաշարժ։

1972-ի այս օրը կանադացի օրենսդիրները որոշում են ընդունում մարիխուանայի գործածության համար կալանքը փոխարինել տուգանքներով։ Նույն օրը  «Մոթորմեն» գործողության ժամանակ բրիտանական բանակը կրկին նվաճում է Հյուսիսային Իռլանդիայի արգելված թաղամասերը։ Սա Իռլանդիայի անկախության համար պատերազմի ընթացքում արձանագրված ամենախոշոր ռազմական գործողությունն էր։

1973- ի այս օրը «Delta Air Lines»-ի ինքնաթիռը մառախուղի ժամանակ Բոստոնի «Լոգան» օդանավակայանում վայրէջք կատարելիս ջախջախվում է։ Զոհվում է
89 մարդ։

1974-ի այս օրը Կիպրոսն ու Թուրքիան հաստատում են Կիպրոսում հրադադար։

1980-ի այս օրը խորհրդային օդաչու ունեցող «Союз-36» տիեզերանավն ավարտեց իր թռիչքը։

1987 թվականին արձանագրվել է մի խիստ դրամատիկ ուխտագնացության պատմություն․ ոստիկանությունը Մեքքայում ԱՄՆ-ի դեմ թույլատրված բողոքի հանարահավաք անելուց հետո Մեծ մզկիթը գրավելու մտադրության մեջ կասկածվող հազարավոր չինացիներին արգելափակեց։ Սկսվեցին բախումներ, որոնց ընթացքում զոհվեց 400 մարդ։ Հետայսու հուլիսը 31 մահմեդական աշխարհի համար սգի օր է։

1990-ի այս օրը Ջիդայում Իրաքի ու Քուվեյթի կառավարությունների ներկայացուցիչները փորձում են վերջին անգամ բանակցել և լուծումներ գտնել սահմանային նավթային պաշարների շուրջ իրենց տարաձայնությունների շուրջ։ Ապարդյուն․1990 թ․օգոստոսի 2-ին Իրաքի բանակը ներխուժում է Քուվեյթ։

1991-ի այս օրը ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրում են ռազմավարական-հարձակվողական սպառազինությունների նվազեցման մասին համաձայնագիր։

1992 -ին Նեպալում տեղի ունեցավ Կատմանդուի ավիաաղետը․ «Thai Airways»-ի միջազգային չվերթը բախվեց Նեպալյան ժայռին, զոհվեց 113 մարդ։ Նույն թվականի նույն օրը տեղի է ունենում երկրորդ ավիաաղետը․ չինական ավիաընկերության ինքնաթիռը Նանկինում ավիավթարի է ենթարկվում, զոհվում է ևս 108 մարդ։ Վեց տարի անց՝ 1997-ին այս օրը ևս մի ինքնաթիռ է վթարվում։

1996 -ի այս օրը Նյու Յորքի դաշնային դատարանը փոփոխեց համացանցում խոսքի ազատությունը սահմանափակող օրենսդիր ակտը։

2006-ի այս օրը Ֆիդել Կաստրոն իշխանությունը ժամանակավորապես փոխանցեց եղբորը։

2008-ի այս օրը НАСА-ն հայտարարում է, որ Մարսի վրա ջուր է հայտնաբերվել։