Վստրեչի Ապերը զանգել է Լուիզա Ղամբարյանին. տուժողի հայրը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

Վստրեչի Ապերը զանգել է Լուիզա Ղամբարյանին. տուժողի հայրը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

Քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) գործով տուժող Մամիկոն Բագրատունու հայրը՝ Սուրեն Զոհրաբյանը, շարունակում է պնդել՝ Արամ Վարդանյանն իր որդուն առեւանգել է նախկին խնամու՝ Արմինեի խնդրանքով։

Նա լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ Արմինեն տղայի վրա «գողականներ է բերել»։ Ամեն ինչն էլ սկսվել է այն բանից, որ որդին դավաճանել է նախկին կնոջը, ինչը հարուցել է զոքանչի զայրույթը։

Մեր հարցին՝ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը գործով վկա ի՞նչ անռչություն ունի այս ամենին, Սուրեն Զոհրաբյանը նշեց, որ Լուիզան իր ազգականն է։ Առեւանգված ժամանակ Արամ Վարդանյանը վերցրել է տղայի հեռախոսը, այնտեղ գտել Լուիզա Ղամբարյանի համարը եւ զանգել վերջինիս։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել։

Մանրամասները՝ տեսանյութում։