«Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարականով կարեւոր ՊՈԱԿ–ը լուծարվում է, մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան

«Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարականով կարեւոր ՊՈԱԿ–ը լուծարվում է, մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան

«Ժողովուրդ» թերթը գրում է․«Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։ 

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայու­թյունների կենտրոն»–ը լուծարելու մա­սին որոշման նախագիծը, որը կառա­վարությանը կներկայացվի այսօր։ 

Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջո­ցառումներ, գյուղատնտեսական կեն­դանիների հաշվառման, համարակալ­ման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն։ Բնականաբար, լուծարման հե­տեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում