Հազարավոր զինվորներ կուղարկվեն սահմանային հսկողության՝ ԱՄՆ-ում

Հազարավոր զինվորներ կուղարկվեն սահմանային հսկողության՝ ԱՄՆ-ում

Պենտագոնը մտադիր է 3750 զինվորականի ուղարկել ամերիկա-մեքսիկական սահմանագոտի սահմանային հսկողություն իրականացնելու համար։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկատվության, զինվորականները կմնան ԱՄՆ հարավարեւմտյան սահմանագոտում երեք ամիս եւ կաջակցեն սահմանապահ ու մաքսային ծառայություններին։

Ներկայումս ամերիկա-մեքսիկական սահմանին արդեն կուտակված կա 4350 զինվորական։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը որոշում է կայացրել երկարաձգել Մեքսիկայի հետ սահմանին իրականացվող օպերացիան մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը։

Զինվորականները սահմանագոտում կտեղակայեն դիտարկիչ սարքեր, կկառուցեն հակահետեւակային արգելապատնեշներ։ Անցյալ տարի աշնանաը կառուցվել էր 110 կմ արգելապատնեշ, այս տարի նախատեսվում է կառուցել եւս 240 կմ։