Գազի թունավորումից Չինաստանում հինգ մարդ է մահացել

Գազի թունավորումից Չինաստանում հինգ մարդ է մահացել

Առնվազն հինգ մարդ է մահացել Չինաստանում, գործարաններից մեկում գազի թունավորումից։ Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Great Wall Biochemical Engineering ընկերության կենսաքիմիական գործարանում, Հեբեյ նահանգի Հուայլայ շրջանում։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ աշխատակիցները մաքրել են ռեզերվուարը արտադրական հոսքաջրերից։ Կան նաեւ վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի պատճառները պարզվում են։ Սկսվել է նախաքննություն դեպքի առնչությամբ։