«Աղջիկ փախցրած» պատգամավորը պարզաբանել է իր արարքը

«Աղջիկ փախցրած» պատգամավորը պարզաբանել է իր արարքը

Ինչպես հայտնի է, երեկ համացանցի ռուսական սեգմենտում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանի Ինգուշետիայի ինքնավար հանրապետության տեղական պառլամենտի պատգամավոր «եդինոռոսական» Մագոմեդ Սարսիգովը «աղջիկ է փախցրել»՝ ամուսնանալու նպատակով։

Ըստ հրապարակման, հարցը լուծվել է հանրապետության ավագների խորհրդում եւ որոշվել է, որ հարսանիքը կայանալու է։ Դարսիգովին ու նրա «հանցակիցներին» էլ որպես տույժ նշանակվել էր դրամական տուգանք, որը նրանք պետք է վճարեին կենտրոնական մզկիթի աղքատախնամ ծառայությանը։ Եվ ահա, «Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ Դարսիգովը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ասելով, որ ամուսնությունը տեղի է ունեցել, պահպանվել են իսլամի բոլոր կանոնները։

Ընդ որում, ամուսնությունը ԶԱԳՍ-ում չի գրանցվել։ Նա նաեւ փորձել է հերքել, թե ինքը առեւանգել է իր հարսնացուին։