Թունավոր կարիճը վախեցրել է բրիտանացուն՝ դուրս գալով պատի միջից

Թունավոր կարիճը վախեցրել է բրիտանացուն՝ դուրս գալով պատի միջից

Բրիտանացին նկատել է, թե ինչպես իր գրասենյակի պատը ծակելով ներս է սողոսկում բավականին խոշոր թունավոր կարիճը։ Նա ֆիքսել է այդ պահն ու հրապարակել համացանցում։ Դեպքը տեղի է ունեցել Ուիլշիր կոմսությունում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Բրաունը ֆիքսել է, որ սեւ, կանաչավուն երանգով դուրս եկած կարիճից բացի եւս չորս կարիճներ են եղել պատի ներսում։ Նշենք, որ դրանք եղել են Segestriidae ընտանիքին պատկանող կարիճներ, որոնց թույնը կարող է առաջացնել կաթված, դողէրոցք եւ սպազմ։