Քուանշ, պարոն քաղաքապետ. Հայկ Մարությանի եւ Դավիթ Խաժակյանի լեզվակռիվը շարունակվում է

Քուանշ, պարոն քաղաքապետ. Հայկ Մարությանի եւ Դավիթ Խաժակյանի լեզվակռիվը շարունակվում է
Հայկ Մարության

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է Երեւանի զարգացման հնգամյա ծրագիրը։ Քննարկումների ժամանակ լեզվակռիվը չի դադարում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ։

«Դուք եղել եք անցած ավագանու անդամներ, ամսական ստացել եք 55 հազար դրամը և ոչինչ չեք արել, և այսօր մենք ունենք շատ պրոբլեմատիկ զեկույց, ձեր հանձնաժողովը անգործության է մատնված եղել, որովհետև այն «ռիփորթը», որը բերել են մեզ, ես համարում եմ անբավարար։ Ավելի շատ աշխատեիք նրանց հետ, ավելի ճիշտ աշխատեիք»,- դիմելով ավագանու «Լույս» դաշինքի անդամներին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։ 

Այս հայտարարությանը արձագանքեց Դավիթ Խաժակյանը․ «Քուանշ, պարոն քաղաքապետ՝ էդ 55 հազարի վրա։ Որևէ մեկին հանձնարարեք, ես պատրաստ եմ բանավիճել, թող ասեն՝ այ այս կետը լավ չեք արել, լավ չի եղել»։ 

Խաժակյանը շարունակեց. «Ես կարծում եմ, որ անցանկալի ա լինելու, որ ես տարվա վերջ քաղաքի խնդիրները վերագրեմ Ձեր ստացած աշխատավարձին, դա ի՞նչ ասելու բան է։ Դա լավ գործելաոճ չէ»։

Քաղաքապետի պատասխանն էլ չուշացավ.«Ես փորձեցի հաշվել մեր պետության կորցրած գումարները, դրա համար»,֊եզրափակեց Մարությանը։