Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ, նրա խափանման միջոցը չի փոխվի գրավով: Այսօր դատարանում նման որոշում կայացրեց Մնացական Մարտիրոսյանը: Ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին նրան գրավով ազատ արձակել:

Մանվել գրիգորյանը դեռևս գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Այսօր նրա և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստն էր: 

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: