Հայկ Մարությանը բացարձակ սուտ է խոսում. Զարուհի Փոստանջյան․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետարանի՝ նախկինում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր «Հրապարակ»֊ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Մարությանի երեկվա հայտարարությանը, թե նախորդ ավագանին 55 հազար դրամ է վերցրել եւ ոչինչ չի արել, ի պատասխան ասաց. «Ես չգիտեմ՝ պարոն Մարությանը ում նկատի ունի՝ ով էր գործ արել, ով գործ չի արել։ Ինքը ստանում է մեր հանրային գումարներից աշխատավարձ, իր տված խոստումները փաստորեն սուտ էին։ Մենք խոսենք իր մասին. ինքը ոչ միայն կրկնում է նախկինի գործունեությունն, այլ դեռ ավելին՝ բացարձակ սուտ է խոսում։ 3 միլիոն դոլար պետք է ծախսի իր գործուղումների եւ անհայտ պարգեւատրումների վրա։ Ես ցավում եմ, որ դպրոցականների նման դեռ ձեռք են բարձրացնում, քվեարկում»։

Նա նաեւ նշեց՝ եթե Մարությանը դժգոհ է նախկին ավագանու աշխատանքից, ապա ինչո՞ւ էր Կամո Արեյանին խորհրդական նշանակում։