«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլից հետո մահացել է Մհեր Եղիազարյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլից հետո մահացել է Մհեր Եղիազարյանը

Այսօր՝ հունվարի 26-ին՝ առավոտյան ժամը 06։35-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած, Մհեր Երամիշի Եղիազարյանը։ Մհեր Եղիազարյանը «Հայոց արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր և Haynews.am լրատվական կայքի պատասխանատուն։

Եղիազարյանը մեղադրվում էր 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջելու, ստանալու եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլար  հափշտակելու մեջ: