Ազատել են աշխատանքից՝ մարզասրահ այցելելու համար

Ազատել են աշխատանքից՝ մարզասրահ այցելելու համար

Իսրայելի Աքրա քաղաքում տեղի մզկիթի աշխատակցին ազատել են աշխատանքից՝ այն բանից հետո, երբ նա հրապարակել է իր սոցցանցային էջում լուսանկարներ այն մասին, որ այցելում է մարզասրահ եւ զբաղվում սպորտով։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

Իմանալով, որ ազատվել է աշխատանքից, Իբրահիմ ալ-Մասրին պահանջել է վերականգնել իր աշխատանքը եւ սպառնացել, որ դատի կտա մզկիթի ղեկավարությանը։

Նշենք, որ մզկիթի աշխատակիցը մասնակցել է 2017 թվականի բոդի-բիլդինգի առաջնությանը եւ՝ որպես անվայելուչ պահվածքի տեսակ ալ-Ջազար մզկիթի ղեկավարությունը հենց դա է ի նկատի առել՝ նրան ազատելով աշխատանքից։ Դեպքին արձագանքել է Իսրայելի ՆԳ նախարարությունը՝ նկատելով, որ աշխատանքից ազատումը եղել է գործող կանոնակարգերի շրջանակներում։