2 միլիոն դոլար է հատկացվել «Սպիտակ սաղավարտավորներին»

Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի կարգադրությամբ, արաբական այդ երկրի բյուջեից երկու միլիոն դոլար է հատկացրել սիրիական «Սպիտակ սաղավարտավորներ» ոչ-կառավարական կազմակերպությանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հատկացումը կատարվել է Քաթարի զարգացման հիմնադրամի միջոցով։
Ըստ հրապարակման, հատկացման մասին համաձայնագիրը կնքել են Քաթարի կողմից զարգացման հիմնադրամի ղեկավարի տեղակալ Միսֆար ալ-Շեհվանին եւ «Սպիտակ սաղավարտավորների» ղեկավար Ռայիդ աս-Սալեհը։ Հատկացված գումարով ոչ-կառավարական կամավորական կազմակերպությունը կգնի յոթ հրշեջ մեքենա, կկազմակերպի Սիրիայի տարածքում իր կամավորների ուսումնավարժական պրակտիկ աշխատանքները, կիրականացնի ճանապարհների վերանորոգում, որոնք տուժել էին ռմբահարումներից։
Կարծիքներ