Ուղեղի ծերացումը կանխող նոր միջոց են հայտնաբերել

Ուղեղի ծերացումը կանխող նոր միջոց են հայտնաբերել

ԱՄՆ Ռատերի համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճը պարունակում է իր մեջ նյութեր, որոնք կոֆեինի հետ ի զորու են արգելակել Պարկինսոնի եւ այլ հիվանդություններ, կանխելով նաեւ ուղեղի ծերացման պրոցեսը։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։ Հայտնի է, որ կոֆինը, սուրճի մեջ եղած այլ նյութերի հետ չի թողնում, որպեսզի գլխուղեղի մեջ կուտակվեն սպիտակուցներ, որոնք բերում են ուղեղի նյարդադեգեներատիվ պրոցեսների, որոնք իրենց հերթին ծերունական հիվանդությունների պատճառ են հանդիսանում։ Այսպիսով, բժշկության համար նոր հորիզոն է բացվում հատկապես գլխուղեղի հիվանդությունների ապաքինման մասով, որտեղ կարող է վճռական դերակատարություն ունենալ սուրճն իր մեջ պարունակվող նյութերով։