Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ նոր հարցում՝ ուկրաինացիների շրջանում

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ նոր հարցում՝ ուկրաինացիների շրջանում

Ուկրաինացիների գրեթե կեսը (44%) Ռուսաստանի Դաշնություն հետ բանակցություններում կողմ է արտահայտվել փոխզիջմանը։  Այս կարծիքը հատկապես տարածված է Արեւելյան Ուկրաինայի բնակիչների շրջանում, գրում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը՝ վկայակոչելով Rating խմբի նոյեմբեր ամսվա հարցումը։

«Ուկրաինացիների կեսից մի փոքր պակասը (44%) հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին։ Միաժամանակ, ուկրաինացիների 48%-ը կողմ է բանակցություններից հրաժարվելուն և ռազմական գործողությունները շարունակելուն»,- գրում է Strana.ua-ն։ 

Նշվում է, որ ռազմական գործողությունները շարունակելու կողմնակիցներն ավելի քիչ են՝ փետրվարից սկսած այդ ցուցանիշը նվազել է 12%-ով։

18-ից 35 տարեկան ուկրաինացիները (45%) բանակցություններում ամենաշատը կողմ են փոխզիջմանը։ Բանակցությունների ամենաշատ կողմնակիցները երկրի արևելքում են (51%)։ Երկրի արևմուտքում բնակվող ավագ սերունդը (46-50 տարեկան) կողմ է ռազմական գործողությունների շարունակմանը։

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում մշակվում է բանակցությունների գաղափարը, ըստ որի՝ Կիևը կզիջի կորցրած տարածքները։ Դա պայմանավորված է հակահարձակման ձախողմամբ և արևմուտքի աջակցության կրճատմամբ։

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններն կայացել են 2022 թվականի մարտին։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ ճնշման պատճառով, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է RT-ն։

Այս պահին Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ երկխոսության նախադրյալներ չկան, հայտարարել են Կրեմլում։ Բացի այդ, շարունակում է գործել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը Ռուսաստանի հետ երկխոսության օրենսդրական արգելքի մասին, հիշեցնում է MK.RU-ն։