ՌԴ-ում ընկերությունների 85%-ը կադրերի պակաս ունի․ РБК

ՌԴ-ում ընկերությունների 85%-ը կադրերի պակաս ունի․ РБК

Ռուսական ընկերությունների 85%-ը կադրերի պակաս ունի։ Հայտնի է, որ հրապարակված թափուր աշխատատեղերի թիվն ավելացել է մեկուկես անգամ, իսկ աշխատակիցների ռեզյումեները՝ նվազել։

«Տարվա ընթացքում գործատուների կողմից հրապարակված թափուր աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան մեկուկես անգամ (+57%), իսկ աշխատողների ռեզյումեներն ավելի են նվազել (-2%)։ 

Արդյունքում, թափուր աշխատատեղերի համար մրցակցությունը նվազել է մեկ երրորդով (-34%), և անձնակազմի ընտրությունը նկատելիորեն դժվարացել է։

SuperJob-ի հարցման մասնակիցների 85%-ն ասել է, որ իրենց ընկերությունը անձնակազմի պակաս է զգում»,- հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով SuperJob-ի տվյալները: 

Հետազոտության մեջ ասվում է նաև, որ հարցվածների միայն 11%-ն է նշել, որ կադրերի պակաս չկա։ Եվս 4%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Հայտնի է, որ կադրային առումով առավել սուղ մասնագիտությունները եղել են ընդհանուր բանվորները, ինժեներները, բեռնատարների վարորդներն ու որակավորված աշխատողնեը։ Բացի այդ, արդյունաբերական ձեռնարկությունները նույնպես ակտիվորեն նոր աշխատակիցներ են փնտրում։ 

Միաժամանակ, SuperJob-ի փոխանցմամբ, ՌԴ-ում աշխատուժը շարունակում է ծերանալ: Վերջին մեկ տարվա ընթացքում աշխատողների միջին տարիքը աճել է երկու-երեք տարով։ Օրինակ՝ բեռնատարների վարորդները 42-ից 44 տարեկան են, իսկ բեռնողները՝ 32-ից 35 տարեկան: