Էջմիածնեցին իրավունք չունի առանց Մանվելի շնչելու. ցույցը շարունակվում է (տեսանյութ)

Էջմիածնեցին իրավունք չունի առանց Մանվելի շնչելու. ցույցը շարունակվում է (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի միջնորդության նիստին զուգահեռ Վերաքննիչ դատարանի դիմաց շարունակվում է Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիան։ Մի քանի ժամ է, ինչ ցուցարարները դատարանի դիմաց,  սպասում են դատարանի որոշմանը։ Ցույցին մասնակցող կանայք նշում են, որ իրենք հույս ունեին, որ Գրիգորյանի խափանման միջոցը չէր փոխվի. «էս ինչ են անում, հույս ունեին Մանվելը դուրս չի գալու ճաղերի հետեւից։ Հազիվ էջմիածինցիները շնչում էին, բոլորին փողավորեց, դրա համար էր տենց դուխով են պաշտպանում Մանվելին։ Հեղափոխությունն անցավ Էջմիածնի կողքով, Էջմիածնեցին իրավունք չունի առանց Մանվելի շնչելու»։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այժմ քննվում է դատախազության բերած բողոքը առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց։