Տնտեսական անկման հավանականությունը 45 տոկոս է

Տնտեսական անկման հավանականությունը 45 տոկոս է

45 տոկոս հավանականությամբ՝ Եվրամիությունն այս տարի կկանգնի տնտեսական անկման ուղու վրա։ Այս մասին գրում է Bloomberg հեղինակավոր լրատվամիջոցը։ Ընդ որում, նախքան ռուս-ուկրաինական ճգնաժամը Եվրամիությունում տնտեսական անկման հավանականությունը գնահատվում էր քսան տոկոս, իսկ հունիսին՝ 30 տոկոս։ Այժմ այդ հավանականությունը կազմում է քառասունհինգ տոկոս։

Եվրոպային մասնավորապես կարող է սպառնալ գազի դեֆիցիտը, եւ բացի այդ հնարավոր է զգալիորեն ավելանալ ինֆլյացիան։ Այս ռիսկերի պատճառով, որոնք բերելու են արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների նկատելի կրճատման՝ միայն Գերմանիային տնտեսության թուլացման հնարավորությունը կազմել է 55 տոկոս։