Դահլիճը նմանվել է քաղաքին, դարձել՝ թափթփված. Թեհմինա Վարդանյան

Դահլիճը նմանվել է քաղաքին,  դարձել՝ թափթփված. Թեհմինա Վարդանյան
Թեհիմնա Վարդանյան

Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրված։ Օրակարգում ներառված է մեկ հարց՝ տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին։ Հարցի վերաբերյալ հարց ուղղեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որի հետո ելույթ ունեցավ նույն խմբակցության ավագանու անդամ Թեհիմնա Վարդանյանը։

Նրա ելույթը նվիրված էր ավագանու ոչ կանոնակարգված նիստերին, եւ նա մի քանի կանոններ ընթերցեց։ Նրա խոսքով՝ մշտապես հետեւել է ավագանու նիստերին. «Դահլիճն էլ փոքր֊ինչ նմանվել է քաղաքին, դարձել՝ թափթփված, անկարգուկանոն»։