Դա Ձեզ չի վերաբերում. Հայկ Սարգսյանը՝ միլիոնավոր դոլարներ ունենալու մասին

Դա Ձեզ չի վերաբերում. Հայկ Սարգսյանը՝ միլիոնավոր դոլարներ ունենալու մասին

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստից առաջ լրագրողները հետաքրքրվեցին նրանից հոր՝ Սաշիկ Սարգսյանի ժամանակին 50-50 փայ ունենալու վերաբերյալ։ Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Ո՞ւր են, ո՞ւր, փաստ ունե՞ք»։

Հարցին, թե իր ընտանիքին որտեղի՞ց միլիոնավոր դոլարներ, նա պատասխանեց. «Աշխատել եմ, ի՞նչ կա, դա ձեզ չի վերաբերվում, հարկայինին դիմեք»։

Իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ էլ ասաց. «Ինքը կարող ա ասի Քենեդուն էլ եմ ես սպանել, հավատո՞ւմ եք»։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: