Ի՞նչ արժեն Խորվաթիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերը

Ի՞նչ արժեն Խորվաթիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերը

Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի՝ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հարավային տրիբունայի մի հատվածը: Տոմսերի արժեքն է 15 եվրո: