Հայտնվել են «Կարմիր գրքում»

Հայտնվել են «Կարմիր գրքում»

Ամազոնյան դելֆիլնները (Inia geoffrensis) ճանաչվել են որպես անհետացող տեսակ եւ մտցվել միջազգային «Կարմիր գիրք» Բնության եւ բնական ռեսուրսների պահպանության միջազգային կազմակերպության կողմից։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Մինչ այս ամազոնյան դելֆինները գտնվում էին խոցելի տեսակների կատեգորիայի մեջ եւ միայն անհրաժեշտություն կար, որպեսզի նրան թվի եւ բազմացման տեմպի հետ կապված մոնիթորինգ իրականացնել, ինչպես նաեւ ձեռնարկել միջոցառումներ՝ տեսակի պահպանությունը եւ վերջինիս ապրելու միջավայրը ապահովելու համար։ Նոր կատեգորիան ենթադրում է, որ այս տեսակին պատկանող առանձնյակների թիվը շատ քիչ է եւ կա վտանգ որ կանհետանա։

Բացի այդ, սա նշանակում է, որ վերջիններիս բնակության արեալն ու պայմանները վտանգված են։ Պարբերականը նշում է, որ մի շարք բնապահպանական միջազգային կառույցներ վերջին մեկ տարում ուսումնասիրել են ամազոնյան դելֆիններին արբանյակային կապի միջոցով, որից հետո էլ նման եզրակացության են եկել։