Ուկարինայում Գերագույն Դառան ուկրաիներենը ճանաչել է որպես միակ պետական լեզու

Ուկարինայում Գերագույն Դառան ուկրաիներենը ճանաչել է որպես միակ պետական լեզու

Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է օրենք որով ուկրաիներենը երկրի ողջ տարածքում ճանաչվել է որպես միակ պետական լեզուն։ Այս մասին հայտնում է 112.ua-ն։ Օրենքի համաձայն, ուկրաիներենի կիրառումը պարտադիր է դառնում կրթության, մշակույթի եւ սպասարկման ոլորտներում։ Անձնական շփումների մեջ սակայն օրենքի կիրառությունը պարտադիր կիրարկման ուժ չունի։ Օրենքին կողմ են քվեարկել ռադայականների 278 պատգամավոր, թեեւ բավարար էր 226-ը։ Նշենք, որ Ուկրաինան լեզվական քաղաքականության մասին օրենք ընդունել էր 2012-ին, որով ռուսաց լեզուն ճանաչվում էր որպես ռեգիոնալ նշանակության լեզու մի շարք մարզերում։ 2014 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այդ օրենքը չեղյալ է հայտարարվել։ Նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը չէր վավերացրել այն եւ 2018-ին այն համարվեց հակասահմանադրական ու հանվեց շրջանառությունից։