Արդարադատության նախարարության հերթական «գլուխգործոցը»

Արդարադատության նախարարության հերթական «գլուխգործոցը»

Իրավաբան, Սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Արդարադատության նախարարության հերթական «գլուխգործոցը»:

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով, ուշադրություն, առաջարկում է, որ 2019թ օգոստոսի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորներին մինչև օրենքով սահմանված պաշտոնավարման տարիքի ավարտը, անկախ հրաժարականի(այսինքն`չաշխատելու) հանգամանքից տալ ՍԴ դատավորի աշխատավարձ և հավելավճարներ, բացառությամբ եթե նրանք դառնան հանրային ծառայող. այսինքն տարիներով վճարել մարդկանց զուտ նրա համար, որ իրենք հրաժարական են ներկայացրել: 
Ու այս անհեթեթությանը ցանկանում են մտցնել ՀՀ Սահմանադրական օրենքի մեջ:

Նախագծում գրված է «ՍԴ դատավոր», այսինքն մի շարք բարձրակարգ իրավաբանների շուրջ 2 ամիս տևած «բացատրական» աշխատանքների շնորհիվ վերջապես բոլորը ընդունեցին, որ ՍԴ ճգնաժամ չկա, այն կեղծ էր, և որպես ՍԴ անդամ ընտրված անձինք ՀՀ Սահմանադրության ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարում և համարվում են ՍԴ դատավոր:
Բա եթե վերջում ընդունելու էիք ակնհայտ ճշմարտությունը, ինչու էիք թիրախավորում Ձեզնից մի առավել պատրաստված իրավաբաններին? Գուցե մասնագիտական տկարությունը թաքցնելու համար

Անդրադառնանք բուն թեմային, ստեղծված նախագծով, եթե ՍԴ դատավորը հրաժարական տա և անցնի մասնավոր աշխատանքի, ապա կստանա աշխատավարձ+ՍԴ դատավորի աշխատավարձ+հավելավճարներ:

Հարգելի հարկատուներ, իսկ Դուք պատրաստ եք վճարել հարկեր նրա համար, որպեսզի ՍԴ` հրաժարական տված դատավորները տարիներով ամսական մոտ 1 մլն ՀՀ դրամ աշխատավարձ ստանան:

Բա սա կոռուպցիա չէ, երբ դատավորին ուղիղ տեքստով ասում են` «հրաժարական տուր, մենք Քեզ դրա համար տարիներով կվարձատրենք»:

Ասում էի չէ, ինչպիսի արդարադատության նախարար, այդպիսի օրենսդրական նախագծեր`կազմված նախարարության կողմից:

Չեք գիտակցում ՀՀ Սահմանադրական օրենքի լրջությունը»: