Սանիթեքը ձեւավորել է թիմը, ՀՀ կառավարությունը՝ փնտրտուքի մեջ է

Սանիթեքը ձեւավորել է թիմը, ՀՀ կառավարությունը՝ փնտրտուքի մեջ է

Ըստ «Սանիթեք»-ին մոտ կանգնած աղբյուրների, «Սանիթեք» ընկերությունը ձեւավորել է 5 տեղական փաստաբաններից և 3 միջազգային իրավաբաններից բաղկացած հեղինակավոր թիմ:

Ընկերության բաժնետերերն էլ ձեռքերը ծալած չեն նստել՝ նրանք հաճախ ԱՄՆ-ում լինում՝ արբիտրաժի հետ կապված հարցերը կարգավորելու համար: «Սանիթեքի» թիմն արդեն պատրաստել է հայցադիմումը եւ հաավաքել բոլոր ապացույցները:

Մեր աղբյուրն ասաց, որ կառավարությունում այս գործի համար փնտրում են միջազգային իրավաբաններ, սակայն դեռ չեն կողմնորոշվել, թե ով է ներկայացնելու Երեւանի քաղաքապետարանի եւ ըստ այդմ՝ պետության շահերն արբիտրաժում: Դեռ ավելին՝ միջազգային իրավաբաններից երկուսը, որոնց կառավարությունը ցանկացել է վարձել, պայմանագրեր են կնքել «Սանիթեք» -ի հետ: