Թայլանդի թագավորը դեմ է, որ քույրը քաղաքականությամբ զբաղվի

Թայլանդի թագավորը դեմ է, որ քույրը քաղաքականությամբ զբաղվի

Թայլանդի թագավոր Մահա Վաչիրալոնքորը հայտարարել է, որ դեմ է երկրի վարչապետի պաշտոնի համար խորհրդարանական ընտրություններին իր 67-ամյա քրոջ առաջադրվելուն, հայտնում է Reuters-ը: Միապետը նշել է, որ իր ավագ քրոջ առաջարկն «անհարկի» է: «Թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամի ներգրավումը քաղաքականության մեջ ակտ է, որ հակասում է մեր ավանդույթներին, սովորություններին, մշակույթին»,- հավելել է թագավորը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին անգամ Թայլանդի արքայադուստրը կարող է դառնալ երկրի վարչապետ: Խորհրդարանական ընտրությունները Թայլանդում նշանակված են մարտի 24-ին: