Յանուկովիչի բնակարանում սուրբ օծման արարողություն է կատարվել

Յանուկովիչի բնակարանում սուրբ օծման արարողություն է կատարվել

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի բռնագրավված բնակարանում, որ գտնվում է Կիևի Օբոլոնյան առափին, սուրբ օծման արարողություն է կատարվել, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ բնակարանի օծման արարողությունը կազմակերպել է այն կազմակերպությունը, որին հանձնվել բնակտարածքը՝ շահագործման նպատակով:

«Սուրբ հայրը պատմել է, որ օրերս եկեղեցում ծիսակատարության ժամանակ իրեն է մոտեցել մի քաղաքացի և խնդրել բնակարանն օծել: Այն մասին, որ դա նախկին նախագահի բնակարանն է՝ հոգևորականն իմացել է միայն արարողավայր ժամանելուց հետո»,- գրել է «Громадське» կայքը:

Նշվում է, որ Յանուկովիչի բնակարանը գնահատվում է 23 միլիոն գրինվա: Իրավաբանորեն Յանուկովիչը շարունակում է բնակարանի տերը, սակայն չի կարող այն օգտագործել: