Սպասում են, որ այսօր կզրկվեն գազամատակարարումից 

Սպասում են, որ այսօր կզրկվեն գազամատակարարումից 

Ֆինլանդիայի կառավարությունը սպասում է, որ արդեն այսօր՝ մայիսի 13-ին, Ռուսաստանը կդադարեցնի իրենց գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Iltalehti պարբերականը։

Համաձայն հրապարակման, այն, որ ի պատասխան այն բանի, որ Ֆինլանդիան մտադրություն է հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը կարող է դադարեցնել վերջինիս գազամատակարարումը, կառավարությունը տեղեկացրել է ֆիննական հիմնական քաղաքական ուժերին եւ գործիչներին։

Ավելի վաղ, ասվում էր, որ ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիային հնարավոր է դադարեցվեր մայիսի 23-ին։ Դա այն վերջնաժամկետն էր, մինչեւ երբ Հելսինկիում պետք է որոշեին՝ վճարելու են արդյոք գազի դիմաց ռուբլով, թե՝ ոչ։